Ադրբեջանը Շուշիում մեծ գազալցակայան է կառուցում
ԱրցախՇուշիում ադրբեջանական SOCAR ընկերությունը մեծ գազալցակայան է կառուցում։ Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը Գորիս֊Կապան ավտոճանապարհին կառուցված և այսօր շահագործման հանձնված գազալցակայանի բացման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Շուշիում մեծ գազալցակայան է կառուցվում, իսկ մյուս շրջաններում հիմնականում ավարտվում է կայանների շինարարությունը»,- ասել է SOCAR-ի նախագահը։
Աբդուլաևը հայտարարել է նաև, որ Գորիս֊Կապան ավտոճանապարհին կառուցված գազալցակայանում հնարավոր կլինի վառելիք գնել ցանկացած արժույթով։