Պահպանակի տուփի լուսանկարով իշխանությանը վիրավորած օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
ՀասարակությունԴեկտեմբերի 17-ին ՀՀ Քննչական կոմիտեից ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը գրություն է ստացել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Vadim Vadim» օգտանունով անհատական էջի օգտատերը տեղադրել է պահպանակի տուփի լուսանկար, որի վրա առկա է գրառումներ, անպարկեշտ վիրավորանքներ ՀՀ իշխանության ներկայացուցչի հասցեին՝ վիրավորելով նրա արժանապատվությունը:
Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները փաստի առթիվ ՀՀ քր. օր. 137.1 հոդ. 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Նախապատրաստվում են նյութեր: