Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը
Քաղաքական
Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։
Նշենք, որ Նոյեմբերյանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը, և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ անհատ ձեռներեց Մհեր Աղամյանի գլխավորությամբ: