Դատախազությունն ուսումնասիրում է Մարությանի հայտարարությունները
ПравоՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից, սակայն այլ մանրամասներ կառույցից չասացին։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը, ելույթով հանդես եկավ քաղաքապետը, որում սկանդալային մի քանի հայտարարություն արեց։