«Ինտերը» երկարաձգեց պայմանագիրը Ֆեդերիկո Դիմարկոյի հետ
ՍպորտԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» հայտարարեց պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ համագործակցության երկարաձգման մասին։ 24-ամյա իտալացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆեդերիկո Դիմարկոն «Ինտերի» սան է, սակայն այս մրցաշրջանից է դարձել հիմնական կազմի խաղացող։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել է «Վերոնայում»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիմարկոն մասնակցել է 18 հանդիպման, խփել 2 գոլ։