«Չելսին» ուժեղ էր «Աստոն Վիլայից» (տեսանյութ)
ВидеоԱնգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իտալացի Ժորժինյոն, որը երկու անգամ արդյունավետ իրացրեց 11 մետրանոցները։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։