Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում․ Չավուշօղլու
Արտաքին Քաղաքական«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ-ն։
Ինչպես հայտնի է, Հայաստանի հատուկ ներկայացուցիչը հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։