Աղմկահարույց սպանությունից հետո պարուսույց Լարիսա Հակոբյանը ցուցադրել է իր դաջվածքը (լուսանկարներ)
ՀասարակությունՊարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո նորից սկսել է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան իր էջում: Նա պարբերաբար կիսվում է եղբոր հետ ունեցած լուսանկարներով և նրան վերաբերող գրառումներով: Այս անգամ էլ ինստագրամի իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ձեռքի դաջվածքը, այն կրկին վերաբերում էր եղբորը. «Եղբայրս, շնորհակալ եմ քեզ իմ կյանքի համար»:
Ավելի վաղ, մեկ այլ հրապարակում էր կատարել, որում գրել էր. «Աստված ջան, խնդրում եմ՝ ախպերս շուտ գա տուն»:
ԼՈՒՐԵՐ․com -ը, պարզելու համար, թե ի՞նչ փուլում էր գտնվում սպանության հիմքով հարուցված քրեական գործը, օրեր առաջ կապ էր հաստատել Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ։ Վերջինս նշել էր, որ գործը նախաքննական փուլում է․ «Լարիսա Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չկա։ Կալանավորված է նրա եղբայրը՝ Մոնթեն, մայրը ստորագրություն է տվել՝ երկրից չհեռանալու մասին»,- նշել էր նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։
Նշենք, որ տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։