Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Աշոտ Մինասյանի (տեսանյութ)
Տեսանյութեր«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` ի աջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ)։
Նրանք պահանջում են ազատ արձակել երեք պատերազմների մասնակցին:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին: Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։