Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Տավուշի մարզի դատախազությունը անտառհատման դեպքերը կանխելու միջնորդագրով դիմել է շրջակա միջավայրի նախարարություն

Հասարակություն

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները  2021թ հոկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021թ հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառխախտման արձանագրություն:

Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, hաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի«Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի 9-րդ պահաբաժնում՝ մատնանշած վայրում, առկա են ապօրինի հատված 9 ծառերի կոճղեր և 5 ծառի ճյուղեր:

Դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դիլիջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտնած տվյալը փոխանցվել է իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապօրինի հատված ծառերի կոճղերը հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, ինչի արդյունքում անտառխախտման դեպքն արձանագրվել է ահազանգից միայն 8 օր անց՝ ՀԿ անդամի կողմից ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու հետևանքով:

Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին ՀԿ-ի անդամի կողմից նույն կերպ փոխանցված ահազանգի հիման վրա, անտառապահը հայտնաբերել է նշված վայրից շուրջ 2կմ հեռավորության վրա գտնվող 5 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր և ճյուղեր, ինչի մասին տեղեկացրել է մասնաճյուղի ղեկավարին, իսկ վերջինս էլ՝ պահպանության բաժնի պետին: Սակայն վերջինս, առանց հիմնավոր պատճառաբանության, հայտնել է, թե հայտնաբերված անտառխախտումը չի կատարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածքում, այն Դիլիջան համայնքինն է և կարգադրել է չկազմել անտառխախտման արձանագրություն: Մինչդեռ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքը հանդիսանում է«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածք:

Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ երկու դեպքերում էլ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերել, իսկ մյուս դեպքում պատշաճ չեն արձանագրել անտառխախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկել անտառխախտումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ անտառխախտման յուրաքանչյուր դեպքում առանձին պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1.000.000 դրամը, քրեական գործով քրեաիրավական գնահատականի չեն արժանացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերը նշված պաշտոնատար անձանց արարքները:

Սակայն նկատի ունենալով, որ նման վարքագիծն ինքնին, հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք է՝ Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով  դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ ձեռնարկելու խիստ միջոցներ նմանատիպ երևույթները կանխելու, բացառելու ուղղությամբ:

Նախարարությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է«Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված