Նիկոլ Փաշինյանը Շիրակի երկու նոր փոխմարզպետ է նշանակել
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Մանուկյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալբերտ Այվազյանը եւս նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: