Բրիթնի Սփիրսը մերկ լուսանկար է հրապարակել
ԺամանցԵրգչուհի Բրիթնի Սփիրսը չափազանց անկեղծ լուսանկար է հրապարակել, որտեղ նա զուգագուլպաներով մերկ կանգնած է հայելու առաջ։ Երգչուհին նկարը տեղադրել է իր Instagram-ի էջում՝ անջատելով գրառումների տակ մեկնաբանություն թողնելու ֆունկցիան։Միաժամանակ, Սփիրսը մարմնի ինտիմ մասերը ծածկել է տարբեր էմոջիներով։ Երգչուհին, հավանաբար, դա արել է սոցցանցի կանոնները չխախտելու համար, որոնց համաձայն՝ արգելվում է ամբողջովին մերկ լուսանկարների հրապարակումը։