Հայտնիներից ո՞վքեր ունեն ամենամեծ «արժանապատվությունը»
ԺամանցՈչ, իհարկե, մենք դա անձամբ չենք չափել, բայց այս հայտնիների տպավորիչ չափերի մասին խոսակցություններն առաջ են անցնում իրենց տերերից: Cosmo.ru-ն պարզել է, թե աստղերից ովքեր են առատաձեռնորեն պարգևատրվել բնության կողմից։
Օրլանդո Բլում
Իր ընկերուհու՝ Քեթի Փերիի հետ Սարդինիայում հանգստանալիս «սքանչելի էլֆը» որոշել է ավելի մոտ լինել բնությանը և մերկացել է։ Նրանք գնացել են թիավարելու, բայց Բլումին չի հաջողվել թաքնվել պապարացիներից։ Ու թեև կադրերի մեծ մասը «լղոզված է», երկրպագուները տեսել են ստվերը ... թիի, և դա ցնցել է նրանց երևակայությունը։
Սթիվեն Թայլեր
2016 թվականին շոուներից մեկի ժամանակ հաղորդավարը Aerosmith-ի անդամին հարցրել է նրա սեռական կյանքի մասին։ Ինչին Սթիվեն Թայլերը, ոչ մի կաթիլ չամաչելով, հաղորդավարին ասել է, որ թեև ինքն արդեն 68 տարեկան է, բայց հեշտությամբ գոհացնում է կանանց՝ շնորհիվ նրա, ինչով բնությունն իրեն պարգևատրել է։ Եվ այն նրան պարգևատրել է գրեթե 23 սանտիմետր երկարությամբ և 10 սմ շրջագծով:
Ջեյսոն Մոմոա
«Գահերի խաղի» վայրենիի երկրպագուները հնարավորություն են ունեցել հիանալ Խալ Դրոգոյի հիասքանչ մարմնով, սակայն նրա նկարահանման գործընկեր Էմիլիա Քլարկը տեսել է նաև Մոմոայի ստորին հատվածները։
«Ես տեսա նրա մարմնի հենց այդ հատվածը,- խոստովանում է նա,- սակայն նա այն ծածկել էր վարդագույն գուլպայով։ Բայց եթե ցույց տար, մարդիկ իրենց ուղղակի վատ կզգային։ Նա չափազանց կատարյալ է»:
Մայքլ Ֆասբենդեր
Դերասանի գործընկեր Շարլիզ Թերոնը խոստովանել է, որ նրա «անդամը պարզապես սենսացիա էր», և որ ինքը «պատրաստ է աշխատել նրա հետ ցանկացած պահի»:
Ջարեդ Լետո
Պոռնոաստղ Կորինա Թեյլորը օսկարակիր երգչի մասին բավականին ուշագրավ տեղեկություններ է հայտնել։ Նրա խոսքով` ինքը երեք տարի աշխատել է որպես պոռնոդերասանուհի և Ջարեդն ունեցել է ամենամեծ անդամը, ում հետ հետ երբևէ աշխատել է:
Դենիել Քրեյգ
Կարճ կլինենք, ինչպես Ջուդի Դենչը. «Նա ուղղակի հրեշ է»: Իսկ նա գիտի, թե ինչի մասին է խոսում:
Լիամ Նիսոն
«Աստղային պատերազմների» աստղը հայտնվել է Ջենիս Դիկինսոնի անկեղծ ինքնակենսագրական գրքի էջերին, որտեղ մոդելը Նիսոնին անվանել է «մոլորակի ամենամեծ առնանդամի տեր», ինչպես նաև նշել է, որ «երբ նա հանեց իր շալվարը, իր ձեռքից ջրի շիշն ընկավ»: