ՈՒՂԻՂ․ Շիրակցի գերիների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
ՏեսանյութերՇիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ էին և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Նշենք, որ մինչ այժմ Հայաստան են վերադարձել շիրակցի գերիներից 29-ը։