Հայտնի է, թե Ղազախստանում, որ օբյեկտների պահպանությամբ են զբաղվում հայ խաղաղապահները
ՀասարակությունՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի քաղաքային հացի գործարանն ու «Բարեկամություն» ջրանցքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։