Սահմանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ապառազմականացված գոտի. օմբուդսմենի թեկնածու
ՀասարակությունՍահմանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել ապառազմականացված գոտի։ Այս մասին հունվարի 12-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ տվյալ մոտեցումն արտացոլված է նաեւ Եվրոպայի խորհրդի բանաձեւում։ «Եվրամիությունը նույնպես կարծում է, որ ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը պետք է լրջորեն դիտարկվի։ Սա կապահովի անվտանգ միջավայր անմիջապես սահմանին։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր գաղափար է։ Այն պետք է առաջ տանել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով՝ օգտագործելով համապատասխան մանդատից բխող բոլոր հնարավորությունները։ Հակառակ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել»,-նշեց Գրիգորյանը։