Բելլա Հադիդը ներկայացել է Victoria’s Secret-ի ներքնազգեստով (տեսանյութ, լուսանկար)
Ժամանց![Բելլա Հադիդը ներկայացել է Victoria’s Secret-ի ներքնազգեստով (տեսանյութ, լուսանկար)](/timthumb.php?src=disc/12-01-22/673a76119013444829c081f1d98b9ff6.jpg&w=780)
Սուպերմոդել Բելլա Հադիդը ցուցադրել է Victoria's Secret-ի ներքնազգեստի գովազդի նկարահանման կուլիսային կադրերը։ Նրա Instagram-ի էջում գայթակղիչ լուսանկարներ ու տեսանյութեր են հայտնվել։
25-ամյա մոդելը ներկայացել է թավշյա բազմոցի վրա պառկած՝ կարմիր ներքնազգեստով։ Նրա կերպարը լրացնում էին գուլպաներն ու սանդալները:
Նկարահանումների հեղինակը լուսանկարիչ Զոի Գրոսմանն էր։
Բելլայի հրապարակումը հավաքել է գրեթե 900 հազար հավանում և ավելի քան 1,6 հազար մեկնաբանություն։ Երկրպագուները հիացել են աստղի արտաքինով և հաճոյախոսություններով ողողել նրան։
![](disc/12-01-22/25d9351b8c7bfcc26ee1aac1d1d7b2e0.jpg)
![](banners/armflix.jpg)