Մահացել է «Կլոն» հեռուստասերիալի դերասանուհին
Համաշխարհային Մամուլ![Մահացել է «Կլոն» հեռուստասերիալի դերասանուհին](/timthumb.php?src=disc/17-01-22/c95a236153f66620cb34556bcb1c8425.jpg&w=780)
Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է բրազիլացի հայտնի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորտոնը։
64-ամյա դերասանուհին վերջին չորս ամիսն անցկացրել է կլինիկայում, որտեղ բուժվում էի դեռևս 1989 թվականին ախտորոշված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ։
Ֆրանսուազա Ֆորտոնը նկարահանվել է ավելի քան 40 հեռուստասերիալում, այդ թվում՝ հայտնի «Կլոնը» հեռուստասերիալում (2001 թվական), որտեղ նա մարմնավորել է բժիշկ Ալբիերիի վերարտադրողական բժշկության կլինիկայի աշխատակցուհի Սիմոնեի դերը։ Նա նկարահանվել է նաև «Հանուն սիրո» հեռուստասերիալում։
Ֆորտոնը շարունակել է նկարահանվել ֆիլմերում մինչև 2019 թվականը։
![](banners/armflix.jpg)