Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք. «Հայաստան» հիմնադրամ
Տեսանյութեր«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:
Հիմնադրամից հայտնում են, որ շահառուները՝ Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են: