Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ)
Լուսանկարներ![Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/18-01-22/75bbb328dfec3e3b121d7e4a87fdd461.jpg&w=780)
Աֆղանստանի արևմտյան Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ 22 մարդ է զոհվել, հաղորդում է պետական «Բախտար» լրատվական գործակալությունը:
«Այսօր Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 4-ը։ Զոհերի մեծ մասը գտնվում է Կադիսի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտոնյաները հայտնում են, որ սա նախնական թիվ է, որը ենթակա է փոփոխման։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Աֆղանստանի արևմուտքում հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 15:40-ին, 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բադգիս նահանգի վարչական կենտրոն Քալայ-Նաու քաղաքից մոտ 40 կմ դեպի արևելք և Թուրքմենստանից 70 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 10 կիլոմետր խորության վրա։
![](disc/18-01-22/a7d53d114cb17119a2539e0ae05eca68.jpg)
![](disc/18-01-22/34a5c3242a7856c69c5738e39308d729.jpg)
![](disc/18-01-22/626c2ad7fec5879cc798394d865ddb61.jpg)
![](disc/18-01-22/b9d79c474c87ee7f554a150612969e3c.jpg)
![](disc/18-01-22/9aa6ea92632ae4b0adef65255b508a71.jpg)
![](disc/18-01-22/3b1919e3c1f7ee3d49c51d86d4fcec7e.jpg)
![](disc/18-01-22/45a4cf9c9394858a806ccb5d850ee118.jpg)
![](disc/18-01-22/f21e0356f5e391030849c08f4a78321a.jpg)
![](disc/18-01-22/816eff67ebd573c363b3a34a868b8082.jpg)
![](disc/18-01-22/48bdddb7ffc4ee2e3a3d800f8e9d7d2b.jpg)
![](disc/18-01-22/c8a772127286c8ba1ab265a79f025477.jpg)
![](banners/armflix.jpg)