2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ 

Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ. սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված է

Վերլուծական
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Թեև այս որոշումը սպասված էր, սակայն, այնուամենայնիվ պետք է նշել, որ Սարգսյանի հրաժարականն ակնհայտորեն արագացնում է քաղաքական որոշ գործընթացների ընթացքը։ Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ավելացնել հանրապետության նախագահի լիազորությունները և նորից վերականգնել նախագահի համապետական ընտրության կարգը։ Ասել է թե` Փաշինյանը պատրաստվում է վարչապետի աթոռը փոխարինել նախագահի աթոռով։ Իսկ ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է դա տալու Նիկոլ Փաշինյանին։
 
Գաղտնիք չէ, որ Փաշինյանը մեծ կախվածություն ունի իր վարկանիշից, որն օր-օրի նվազում է։ Զբաղեցնելով վարչապետի պաշտոնը` նա ուղիղ պատասխանատվություն է կրում քաղաքացիների սոցիալական բարեկեցության համար։ Հայաստանի ունեցած հնարավորություններով Փաշինյանը չի կարողանում և չի կարողանալու շատ արագ լուծել բոլոր այն սոցիալական խնդիրները, որոնց լուծման խոստումով եկել է իշխանության։ Այսօր երկրում առկա խնդիրների գլխավոր պատասխանատուն հենց Փաշինյանն է և նա զրկված է իր փոխարեն որևէ մեկին պատասխանատվության կանչելու հնարավորությունից։ Հենց այդ բացն էլ Փաշինյանը փորձելու է լրացնել` ստանձնելով նախագահի պաշտոնը։ Նա, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը, հնարավորություն կստանա փոխել կառավարության ղեկավարներին` նրանց դարձնելով ձախողումների գլխավոր պատասխանատու և դրանից հետո էլ պահպանել պաշտոնը։
 
Բացի այդ, ստանձնելով նախագահի պաշտոնը և ընտրվելով անմիջականորեն քաղաքացիների կողմից` Փաշինյանը կնվազեցնի ԱԺ-ից և քաղաքական թիմից ունեցած իր կախվածությունը։ Այսօր ԱԺ-ն է երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը, ինչը ստիպում է Փաշինյանին սիրաշահել թիմակիցներին, որպեսզի այստեղ ամեն ինչ ընթանա հալած յուղի պես։ Դառնալով նախագահ և նվազեցնելով կախվածությունը խորհրդարանից` Փաշինյանը մինիմումի կհասցնի նաև այսպես կոչված` պալատական հեղաշրջման ռիսկը, էականորեն կնվազի նաև ընդդիմության ` Փաշինյանին ԱԺ-ով գահընկեց անելու գործիքակազմը։
 
Մյուս առավելությունը, որը Փաշինյանը ձեռք կբերի ստանձնելով նախագահի պաշտոնը` դա, անշուշտ, միահեծան իշխանությունն է, որն այսօր նրան օդի և ջրի պես է անհրաժեշտ` հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները և ապագայում ընդունվելիք որոշումները։ Դիցուք` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Փաշինյանի ձեռքերն այլևս ազատ կլինեն։
 
Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը երբեք չէր գնա վարչապետի լիազորությունների կրճատման, եթե նպատակ ունենար մնալ այդ պաշտոնում։ Փաշինյանը լավ է հասկացել, որ վարչապետի պաշտոնում ինքը թիրախ է և չի կարող հանրության դժգոհությունը նվազեցնել փոխվարչապետերի կամ նախարարների հրաժարականով։ Երբ նոր Սահմանադրությունը պատրաստ լինի, իսկ այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, Փաշինյանը նոր ընտրակարգով կդառնա նախագահ, ընդ որում մինչ նախագահ դառնալը` հնարավորություն կունենա նաև պահպանել վարչապետի լիազորություններն ու լծակները, որպեսզի լիարժեք ապահովագրի իրեն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ)
Ամենադիտված