«Ադրբեջանցիներն ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, վախեցնում նրանց»․ Թովմասյան
Տեսանյութեր«Ահազանգում են՝ ադրբեջանցիները գիշերվա ժամերին իրենց ազդեցիկ լույսերով թիրախավորում են գեղարքունիքցիների տները, հոգեբանական ճնշում գործադրում՝ վախեցնելով քաղաքացիներին»․ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը: