«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել». Մինասյան
Տեսանյութեր«Մենք ներկայումս քննարկման փուլում ենք, մեր որոշման մասին անպայման կտեղեկացնենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կասենք»։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ նոր նախագահ ընտրելու վերաբերյալ թեմայի վերաբերյալ։