Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Շոլց Քիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին «Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) 

«Ջրից չոր դուրս գալու» մաստեր-կլասս ՔՊ-ական պաշտոնյաների կողմից

Վերլուծական

«Հետք» պարբերականում տպագրված նյութը՝ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ, պատկան մարմինների կողմից ուսումնասիրության առարկա է դարձել: Սա դասական դեպք է այն երկակի ստանդարտների, որոնց ականատես ենք լինում հեղափոխությունից հետո, երբ նույն, հաճախ նաև ավելի մեծ մեղադրանքների արժանացած իշխանական պաշտոնյաները հաջողացնում են ջրից չոր դուրս գալ:

Դիցուք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՔՇ նախկին պետից մինչև ԱԱԾ նախկին պետեր և նախկին ԱԳՆ ղեկավար: Որևէ ընթացք նրանց կողմից արված հայտարարություններին, անշուշտ, չի տրվել:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն են ունեցել, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։ Սակայն, ԱԱԾ-ն հերքեց որևէ կարգավիճակով Թորոսյանին կառույց հրավիրելու մասին տեղեկությունները:

Ընտրություններին առաջ ահազանգեր եղան, որ Շիրակի մարզպետը որոշել է քաղաքացիներին սոցիալական օգնություն հատկացնել, ինչը դիտարկվում էր որպես լեգալ կաշառք: Հովհաննես Հարությունյանը հերքեց, իսկ ԱԱԾ-ն անգամ մատը մատին չխփեց` պարզելու համար լուրերը իրականությանը համապատասխանում են, թե ոչ:

Այդպես էլ գաղտնիք մնաց, թե ի՞նչ եղավ Աղավնաձորի կացարանին հատկացված 156 մլն դրամը. սոցապ նախկին նախարար Զարուհի Բաթոյանը թվերը չի հիշում, իսկ ԱԱԾ-ն վերջինիս անգամ հարցաքննության չի հրավիրել՝ պարզաբանումներ տալու նպատակով:

Մամուլում հրապարակումներ էին եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի մասով: Ցիտում ենք՝  «Վանաձորում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, որոնց մասնակցում է 10 ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն մարզպետ Արամ Խաչատրյանն է։ Սույն անձը նախընտրական քարոզարշավն իրականացնում է մի շարք խախտումներով և վարչական չարաշահումներով»։ Նյութի էությունը նրանում էր, որ մարզպետը քարոզարշավ է իրականացնում գողացված համարանիշներով մեքենայով: Իհարկե, մարզպետը հերքեց, դրանից զատ պատկան մարմինները որևէ քայլ չձեռնարկեցին:

Հայաստանի hաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման ոլորտում որոշակի բացթողումներ ու ռիսկեր է հայտնաբերել։ Պալատն ուսումնասիրել է պետական պարտքի 2017-2018 թվականների կառավարումը՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորո՞ւմ է արդյունավետ կառավարում։ «Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների՝ վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր։ Այդ ռիսկերի հիման վրա ներկայացրել ենք 44 առաջարկություններ, որոնք, ըստ հաշվեքննողների, ապագայում կարող են բարելավել պետպարտքի կառավարման համակարգը»:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։ 

Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է։ Սա նույնպես մամուլի տեղեկությունների համաձայն: 

Կրկին ցիտում ենք՝ «Նկատենք, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որտեղ հայտնաբերվել էին չարաշահումները, գործում է վարչապետի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ, որի ղեկավարն այն ժամանակ Էդուարդ Աղաջանյանն էր, որին շատերն անվանում են «Դիջեյ Էդո»։ Բացի այդ՝ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի համաձայն, տնօրենի լիազորությունները այդ պահի դրությամբ կատարել է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ»։

Այժմ հռետորական հարց` ինչպե՞ս է ստացվում, որ այս բոլոր հաշվետվությունները և հրապարակումները դուրս են մնացել պատկան մարմինների ուշադրությունից: Երկակի ստանդարտնե՞ր, չէ, չենք լսել...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)
Ամենադիտված