Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ Գեղարքունիքի մարզի պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Օմսկի մարզ

Russia

2022 թ. հունվարի 20-21-ին Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Ռուսաստանի Օմսկի մարզ: Հայկական կառավարական պատվիրակության այցը տեղի է ունեցել Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով և ԴԻԱԼՈԳ կազմակերպության հետ համագործակցությամբ:

Այցի ծրագիրը մեկնարկել է նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի և նրա թիմի հետ բանակցություններով, որի ընթացքում երկու պատվիրակությունները նախանշել են Օմսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները, քննարկել են առևտրա-տնտեսական և հումանիտար շփումների ընդլայնման հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է Օմսկի մարզի կառավարության պաշտոնական պորտալը, Ալեքսանդր Բուրկովը ողջունել է հայ հյուրերին և հաստատել իր կառավարության պատրաստակամությունը շարունակելու և զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, որը պատմականորեն մոտ երկիր է Ռուսաստանին և հանդիսանում է Օմսկի մարզի առանցքային արտաքին տնտեսական գործընկերներից մեկը: Նա նշել է, որ 2021 թ. իննը ամիսների փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,5 միլիոն դոլարը` Օմսկի մարզից դեպի Հայաստան արտահանման գերակայությամբ:

Օմսկի մարզի նահանգապետը առանձնացրել է հայկական պատվիրակության այցից առաջ գործարար առաքելության շրջանակում օմսկյան գործարարների հանդիպումները Հայաստանում, ինչի արդյունքում օմսկյան հինգ ընկերություն արդեն հայ գործընկերների հետ համապատասխան պայմանագրեր են կնքել: Ալեքսանդր Բուրկովի խոսքերով, մարզի կառավարությունը շարունակելու է աջակցել նման համագործակցությանը, պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընդունելու Հայաստանի գործարար առաքելությանը` Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչների ընդգրկմամբ:

Կողմերը քննարկել են նաև գործընկերության զարգացման հնարավորությունները կրթության, մշակույթի, տուրիզմի և սպորտի ոլորտներում: Նշվել է, որ Օմսկի պետական համալսարանը համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ, իսկ Օմսկի բարձրագույն ուսումնական հաստատություններում արդեն սովորում են 17 ուսանողներ Հայաստանից:

Նահանգապետ Բուրկովը ներկայացրել է տարածաշրջանի տուրիստական և սպորտային ներուժը և հայկական տուրիստական կազմակերպություններին հրավիրել է մասնակցելու «Omsk. Հանգիստ» միջազգային ֆորումին, իսկ հայ մարզիկներին` Օմսկում անցկացվող միջազգային մարզական միջոցառումներին:

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի հայ համայնքի հետ հարաբերությունների մասին, Ալեքսանդր Բուրկովը առանձնացրել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության հետ բազմամյա հաջող գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի համատեղ մշակումն ու իրականացումը:

Նահանգապետը նշել է նաև հայերի ավանդը Օմսկի մարզի զարգացման գործում և 40 հազարանոց հայ համայնքի դերը ազգամիջյան համաձայնության ապահովման հարցում մի տարածաշրջանում, ուր ապրում են 120 ազգություններ և էթնիկ խմբեր: Նա հայտնել է, որ մարզի կառավարությունը նպաստում է այստեղ ապրող ազգերի մշակութային ավանդույթների պահպանմանը: Հայ համայնքի հետ ձևավորված են երկխոսության լավ մեխանիզմներ, հայերը հանձին պատգամավոր Աշոտ Թաթոյանի ներկայացված են մարզի օրենսդիր ժողովում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շորհակալություն է հայտնել Օմսկ այցելելու հրավերի և համագործակցության հարցերի քննարկման հնարավորության համար: Նա նշել է, որ մարզպետի պաշտոնում սա իր առաջին արտասահմանյան այցն է, և ուրախ է, որ այն տեղի է ունենում Ռուսաստանում, ուր նա երկար տարիներ ապրել է և շատ ընկերներ ունի: Սարգսյանը իր կողմից նույնպես հաստատել է մարզերի միջև բարեկամությունը զարգացնելու ցանկությունը, որպեսզի նպաստեն նրանց զարգացմանը:

Հանդիպմանը ներկա` Օմսկի մարզի էկոնոմիկայի նախարար Աննա Նեգոդույկոյի կարծիքով, Հայաստանի հետ իրենց մարզի տնտեսական համագործակցության առաջնահերթ թեմաները վերաբերվում են մթերքների և գյուղատնտեսական հումքի փոխադարձ առաքման սահմանների ընդլայնմանը, հայ գյուղատնտեսների համար Օմսկի արտադրության գյուղտեխնիկայի և սարքավորումներիառաքմանը, գյուղմեքենաների համատեղ արտադրությանը: Նա հայտնել է, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության հետ արդեն հասցրել է քննարկել հայ գործարարների առաջիկա առաքելության հարցը և համագործակցության ուղղությունները:

Օմսկի մարզում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Եվգենի Կոսինցևը պատմել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների բարեկամական բնույթի մասին և ողջունել երկու տարածաշրջանների միջև համագործակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցում են ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշել է, որ ներկա հանդիպումը նշանակալի իրադարձություն է հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ այն տարածաշրջանների ղեկավարների մակարդակով առաջինն է 2021 թ. հոկտեմբերին տեղի ունեցած Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումից և  դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2022–2027 թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրումից հետո: Նա շնորհակալություն է հայտնել երկու տարածաշրջանների ղեկավարներին` Օմսկ հայկական պատվիրակության այցի նախապատրաստման և իրականացման ընթացքում ցուցաբերած վստահության համար:

Համագործակցությանը նոր թափ հաղորդելու և պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման համար Յուրի Նավոյանը առաջարկել է փոխադարձ հարթակներում պարբերաբար տնտեսական ֆորումներ կազմակերպել, որոնք թույլ կտան համագործակցությունում ընդգրկել ոչ միայն գործարար շրջանակներ Գեղարքունիքից և Օմսկից, այլ նաև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: Նա նշել է, որ Օմսկի մարզի էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում են նաև տնտեսական ֆորումների և գործարար առաքելությունների համատեղման հնարավորությունը:

ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը տեղին է համարել նաև ԵԱՏՄ համագործակցության շրջանակում Օմսկում հայ-ռուս-ղազախական եռակողմ բիզնես ֆորումների անցկացումը` նկատի ունենալով Օմսկի մարզի հաջող համագործակցությունը Ղազախստանի սահմանամերձ տարածաշրջանների հետ:

Իբրև ևս մեկ գործնական համագործակցության ոլորտ նա մատնանշելէ Հայաստանում ռուսերեն և Օմսկի մարզում հայերեն լեզուների որակով դասվանդմանը աջակցելը: Դա կարելի է իրականացնել ուսուցիչների վերապատրաստման և լեզվական դասընթացների կազմակերպամ միջոցով:

Իր խոսքի ավարտին Յուրի Նավոյանը առաջարկել է Ալեքսանդր Բուրկովին Օմսկի մարզի պատվիրակությամբ գարնանը այցելել Հայաստան` հարաբերություններին համակարգային բնույթ տալու նպատակով: Նրա կարծիքով, նման այցը կարելի է ուղեկցել Երևանում Օմսկի նշանավոր սիմֆոնիկ նվագախմբի ելույթով, ինչը դեռևս երեք տարի առաջ նախապես քննարկվել է մարզի ղեկավարության հետ: Ալեքսանդր Բուրկովը սիրով համաձայնվել է առաջարկության հետ և պատրաստակամություն հայտնել պատվիրակության և Օմսկի ստեղծագործական խմբի հետ այցելել Հայաստան` համապատասխան նախարարությունների և Գեղարքունիքի մարզպետարանի հետ երկխոսության ընդլայնման նպատակով:

Հանդիպմանը ներկա` տեղի հայ համայնքի ղեկավար Արայիկ Թաթոյանը իր հերթին ողջունել է համագործակցության նորմակարդակի հաստատումը և հավաստել Օմսկի հայերի պատրաստակամությունը միջտարածաշրջանային համագործակցությանը մասնակցելու վերաբերյալ: Նա առաջարկել է հնարավորության դեպքում վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Օմսկի և Երևանի միջև, ինչը կհեշտացնի ուղևորների թռիչքները և կնպաստի տուրիզմի և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել համապատասխան ավիաընկերությունների հետ և կարճ ժամանակի ընթացքում ապահովել Օմսկ-Երևան ուղղիղ գործող ավիաթռիչք:

Մարզի ղեկավարության հետ բանակցություններից հետո հայկական պատվիրակությունը այցելել է Օմսկի արտադրական և ուսումնական հաստատություններ, ծանոթացել կոնկրետ կազմակերպությունների հնարավորություններին և քննարկել նրանց հետ համագործակցության մեխանիզմները:

Այսպես, տեղում ծանոթանալով Օմսկի փորձարարական գործարանի արտադրությանը և ցուցաբերելով հետաքրքրություն դրա նկատմամբ, հայկական պատվիրակությունը գործարանի տնօրեն Դմիտրի Գոլովանովի հետ պայմանավորվել է առաջիկայում ներկայացնել Գեղարքունիքի գյուղատնտեսների կարիքները գյուղտեխնիկայի մասով, կամ էլ երաշխավորել դիլլերական կազմակերպություն, որը գործընկերություն կհաստատի գործարանի և հայ գյուղատնտեսների միջև:

Իբրև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության թեմայի շարունակություն, հայկական պատվիրակությունը այցելել է Օմսկի ագրարային գիտական կենտրոն: Նրա տնօրեն, Օմսկի մարզի նախկին գյուղնախարար Մաքսիմ Չեկուսովը հյուրերին պատմել է հատիկային կուլտուրաների և կարտոֆելի սելեկցիայի նորույթների, հանքնանյութերով հարստացնելու նպատակով հողի մշակման նորագույն միջոցների մասին, ինչպես նաև ցույց տվել մոլեկուլյար-գենետիկ հետազոտությունների արդիականլաբորատորիայի աշխատանքը:

Ինչպես հաղորդում է Օմսկի ագրարային գիտական կենտրոնի կայքը, մեկնաբանելովհանդիպման արդյունքները Յուրի Նավոյանը նշել է, որ Օմսկի մարզին հաջողվել է պահպանել ագրարային գիտական դպրոցը, ինչի ձևավորվել է տասնամյակների ընթացքում: Դա Ռուսաստանի ազգային հարստության մի մասն է կազմում: ԴԻԱԼՈԳԻ ղեկավարի խոսքերով, ուսանելի է նաև գիտական հետազոտություններին վաճումները արտադրություն ներդնելուգործընթացը: Պայմանավորվածություն կա նպաստելու Օմսկի ագրարային գիտական կենտրոնի և Հայաստանի համանման հանրապետական ինստիտուտների միջև հարաբերությունների հաստատմանը: Նրա կարծիքով, հետաքրքիր և օգտակար կլինի համատեղ հետազոտություններ անցկացնել բացահայտելու համար, թե օմսկյան սերմերի որ տեսակները կարող են կիրառվել Գեղարքունիքի պայմաններում:

Ապա հայկական խոշորագույն մարզի պատվիրակությունը ծանոթացել է«Մետրոմեդ» գիտա-հետազոտական ձեռնարկության արտադրանքի հետ: Ձեռնարկությունը զբաղվում է նոր բժշկական տեխնոլոգիաների մշակմամբ և դրանցներդնման համար համապատասխան ապարատների արտադրությամբ: «Մետրոմեդի» գլխավոր տնօրեն, ՌԴ վաստակավոր գյուտարար Վալերի Պեդդերը ներկայացրել է իրենց մշակած և սերիական արտադրություն ունեցող բժշկական ապարատները, որոնք կարող են հետաքրքրել նաև հայկական բժշկական հաստատություններին:

Ընդունելով հայկական պատվիրակությանը, «Պոլիկոն» ինժեներական ձեռնարկության տնօրեն Դենիս Չերեմնիխը նշել է, որ իրենց թիմը սարքավորումներ է նախագծում և արտադրում արդյունաբերության տարբեր ոլորտների համար, ինչպես նաև զբաղվում է արտադրության արդիականացմամբ: Հատկանշական է, որ վերջին ամիսների ընթացքում սննդի արդյունաբերության հայկական ընկերությունները սկսել են գնել այս ընկերության սարքավորումները:

Այցի շրագրի շրջանակներում հայկական պատվիրակությունը այցելել է Օմսկի պետական մանկավարժական համալսարան: Համալսարանի կայքի հաղորդման համաձայն, ռեկտոր Իվան Կրոտտը հյուրերին ներկայացրել է համալսարանի նոր տեխնոպարկը, որը հնարավորություն է տալու ժամանակակից ուսուցիչներ պատրաստել: Իսկ համալսարանում շրջայցից հետո կողմերը քննարկել են համագործակցության առանցքային հարցերը: Խոսել են Հայաստանից ռուսերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման,  ռուսերենի և հայերենի սեզոնային դասընթացների կազմակերպման հնարավորությունների մասին, այդ թվում` Հայաստանից գործարար և տուրիստական ընկերությունների աշխատակիցների համար: Քննարկվել է նաև Հայաստանից Օմսկում հաստատված միգրանտներին համար ռուսաց լեզվի կարճաժամկետ դասընթացների անցկացման հարցը:

Հայաստանի պատվիրակությունը եղել է Օմսկի № 10 արվեստի մանկական դպրոցում, որը 2021 թվականից կրում է Առնո Բաբաջանյանի անունը: Ուսումնական հաստատության կայքի հաղորդման համաձայն, հյուրերը այցելել են թանգարանային սրահ, ուր ներկայացված են խորհրդահայ կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին նյութեր: Դպրոցի սաների կատարմամբ հյուրերի համար ներկայացվել է հայտնի կոմպոզիտորի ստեղծագործություններից բաղկացած կարճատև համերգային ծրագիր:

Այցի ավարտին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Օմսկի հայ համայնքի ներկայացուցիչներին և քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Մասնավորապես, ներկայացվել են Օմսկ այցելության և մարզի ղեկավարության, արդյունաբերական ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկումների արդյունքները: Քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցությունում հայ համայնքի ներուժի ներգրավման հարցեր: Խոսք է գնացել նաև Գեղարքունիքի մարզում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների, ինչպես նման ծրագրերում, այնպես էլ ընդհանրապես մարզի սոցիալական-տնտեսական կյանքին Օմսկի հայերի մասնակցության մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular