Աֆղանստանից փախած փոփ աստղը երգել է Եվրախորհրդարանում (տեսանյութ)
ՏեսանյութերԵրգչուհի Արիանա Սաիդը, ում անվանում էին Աֆղանստանի գլխավոր փոփ աստղ, ֆրանսիական Ստրասբուրգում երգել է Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
37-ամյա արտիստը երգել է աֆղաներեն։ «Ես աֆղանական երկրի դուստրն եմ, թող լինեմ քաղցր ու անմեղ: Ինձ քարկոծում են յուրայինները և ուրիշները»,- մասնավորապես, ասվում է երգում։
Սոցցանցերում Սաիդին արդեն մեղադրել են երկակի ստանդարտների մեջ։ «Աֆղան կանայք լավ գինեկոլոգիական խնամքի, սննդի, ապաստանի, կրթության կարիք ունեն: Առեղծված է, թե ինչպես կարող է Արիանա Սաիդը՝ շքեղ դիսկոտեկային զգեստով, խոսել նրանց անունից»,- ասվում է մեկնաբանություններից մեկում։