Սեքսուալ հանցագործի լուսանկարը խելքահան է արել հազարավոր կանանց
ԺամանցՄեծ Բրիտանիայում բերման են ենթարկել մի հանցագործի, ում լուսանկարը վիրուսային է դարձել համացանցում և խելքահան արել հազարավոր կանանց։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
37-ամյա Ջոնաթան Քեհիլն ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար։ Որոշ ժամանակ անց տղամարդը վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ հունվարի վերջին խախտել է ազատման պայմաններն ու փախուստի դիմել։
Սակայն այն բանից հետո, երբ Արևմտյան Յորքշիրի ոստիկանությունը հրապարակել է հանցագործի նկարը, որն արվել էր առաջին ձերբակալությունից հետո, նա ձեռք բերեց երկրպագուհիների մի ամբողջ բանակ։ Իր գրավիչ արտաքինի շնորհիվ Քեհիլն անմիջապես վերածվեց Մեծ Բրիտանիայի «ամենասեքսուալ հանցագործի», և հազարավոր սիրահարված կանայք սկսեցին պաշարել ոստիկանության վեբ էջը՝ մեկնաբանություններում իրենց սերը խոստովանելով ավազակին։
«Ես նույնպես ձեռնաշղթաներ ունեմ», - ասել է Քեհիլով հիացած բրիտանուհիներից մեկը: «Եթե գտնեմ, կարո՞ղ եմ պահել»,- գրել է մեկ ուրիշը: «Հուսով եմ` նա այնտեղ չի սառչում: Ես ազատ սենյակ ունեմ, եթե նա ցանկանա... և մի զույգ ձեռնաշղթա»,- գրել է երրորդը:
Կանանց խոսքով՝ իրենց գրավել են հանցագործի դիմագծերը, մարզական կազմվածքն ու «թափանցող կապույտ աչքերը»։ Շատերը նրան բնութագրել են որպես «ֆիթնես-հանցագործ» և «հանցավոր կերպով սեքսուալ»:
Ի հիասթափություն երկրպագուների, ովքեր հույս ունեին հանդիպել Քեհիլի հետ, Արևմտյան Յորքշիրի ոստիկանությանը հաջողվել է նրան ձերբակալել և մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել բանտ: Սակայն այս հանգամանքը չի ազդել ավազակի նկատմամբ հետաքրքրության վրա։ «Ինձ հետ տնային կալանքի տակ պահելու առաջարկը, եթե բանտերը գերբնակեցված լինեն, ուժի մեջ է», - գրել է ոմն Լենա Կունիֆը:
Իրավապահները կարծում են, որ բրիտանուհիների անսպասելի կիրքը Քեհիլի նկատմամբ օգնել է հնարավորինս սեղմ ժամկետներում կալանավորել նրան, քանի որ նրա լուսանկարը հաշված ժամերի ընթացքում տարածվել է սոցիալական ցանցերում, և պարզապես անհնար էր երկար ժամանակ թաքնված մնալ այդքան պոպուլյար դառնալուց հետո։ .