Կատուն բարձրացել էր ծառը եւ չէր կարողացել ինքնուրույն իջնել. փրկարարները կատվին ծառից իջեցրել են
Արտակարգ ՊատահարՓետրվարի 4-ին ժամը 20։21-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը եւ չի կարողանում ինքնուրույն իջնել։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից, ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
«Կանչի հեղինակ փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ Ինչու չէ, սա նույնպես փրկության եւ մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։