Մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Հասարակություն«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ մեկնարկել են Wizz Air Abu Dhabi ավիաընկերության Աբու Դաբի-Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը։
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: