Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

ՔՊ-ական պաշտոնյաներն ընդդեմ ՔՊ նախընտրական ծրագրի

Վերլուծական

Չնայած նրան, որ 2018 և 2021 թվականներին իշխանության ղեկին գտնվող ՔՊ-ն բազմաթիվ նախընտրական խոստումներ էր հնչեցրել, դրանց առյուծի բաժինը մինչ օրս մնում է անկատար: Ավելին, ՔՊ-ականների մոտ, կարծես, նորաձև է դարձել՝ հրապարակային հայտարարությունների մակարդակով հետ կանգնել սեփական թիմի նախընտրական խոստումներից: Իշխանությունները` ի դեմս այս կամ այն կալիբրի պաշտոնյայի, չեն էլ թաքցնում, որ որևէ ցանկություն չունեն կյանքի կոչել գեղեցիկ բաժակաճառ հիշեցնող ՔՊ նախընտրական ծրագիրը:

Դիցուք՝ այսօր Աժ պատգամավորներ  Բաբկեն Թունյանը և Գևորգ Պապոյանը փորձում էին համոզել ընդդիմությանը և հանրությանը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման կարիք այս պահին չկա, այն, իհարկե, կլինի, սակայն թե երբ՝ իրենք ՔՊ-ականներն էլ չգիտեն: Ստացվում է, ՔՊ-ական պատգամավորները ԱԺ ամբիոնից դեմ են արտահայտվում իրենց իսկ կուսակցության նախընտրական ծրագրի իրականացմանը:

«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ևս չէր ընդունվել հենց ՔՊ-ականների պատճառով: Այն ժամանակ է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նա;ագահ Հերիքնազ Տիգրանյանի ջանքերով տվյալ նախագծին բացասական եզրակացություն տրվեց: Տիգրանյանը թերևս մոռացել էր, որ  բազմազավակ ընտանիքներին օգնելու վերաբերյալ խոստումը ամրագրված էր հենց իր թիմի նախընտրական ծրագրում:

ՔՊ նախընտրական ծրագրում առկա կետերից մեկն էլ այն է, որ այս քաղաքական ուժը խոստանում էր ապահովել ներդրումների ծավալի զգալի աճ, սակայն, ընտրություններից հետո էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարը հայտարարեց, որ ներդրումների ծավալից դժգոհ է, սպասվածից ցածր ցուցանիշներ ենք արձանագրում և որպես պատճառաբանություն բերեց համավարակը: Եթե թարգմանենք Քերոբյանի ասածը, ավելի պարզ լեզվով ասած` ստացվում է, որ ներդրումների ծավալի ավելացման հույս ունենալ պետք չէ:

ՔՊ նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրված է հետևյալ խոստումը՝ բարելավելու ենք թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակը՝ համապատասխանեցնելով միջազգային ավիացիոն կազմակերպությունների ստանդարտներին: Ընտրություններից հետո քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Տաթևիկ Ռևազյանը տհաճ անակնկալ մատուցեց բոլոր նրանց, ովքեր հավատացել էին այս խոստմանը` հայտարարելով, որ դիցուք՝ ԵՄ սև ցուցակից դուրս գալը, որտեղ Հայաստանը ի դեպ հայտնվել էր գործող իշխանությունների ապիկարության արդյունքում, տարիների հարց է:

Արցախյան հակամարտության վերաբերյալ ՔՊ նախընտրական ծրագրում ևս դրույթներ կան, օրինակ հետևյալը՝ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով:»  Սակայն, այս դրույթին թերևս մի շարք ՔՊ-ականներ ծանոթ չեն, օրինակ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրապարակավ հայտարարում է, որ իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական թիմի նախընտրական ծրագրից թռնելու փորձ:

ՔՊ նախընտրական խոստումներից մյուսն էլ հետևյալն էր՝ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը այս հարցում, սակայն, այլ կարծիք ունի: Վերջին երկու շաբաթների ընթացքում պաշտոնյան փորձում է հիմնավորել, թե ինչու սակագինը ոչ միայն չի կարող իջնել, այլ մի բան էլ բարձրացել է: Բաղրամյանը պնդում է, որ այս պահին իշխանությունները չունեն ռեսուրսներ զսպելու էլէներգիայի գնաճը: Այսինքն հրապարակավ խոստումներ տալու ռեսուրսներ ունեին, կատարելու՝ ոչ:

Ինչպես տեսնում ենք` ակնհայտ են այն երկակի ստանդարտները, որոնցով ընտրւթյուններից հետո առաջնորդվում են ՔՊ-ական պաշտոնյաները: Մինչ ընտրությունները, նախընտրական շրջանում նրանք փողոցներում բուկլետներ բաժանելով, փորձում էին համոզել քաղաքացիներին, որ ՔՊ նախընտրական ծրագիրը իրականացվելու է ամենակարճ ժամանակահատվածում, սակայն, ընտրություններից հետո, հասնելով տաքուկ պատգամավորական աթոռներին և աշխատասենյակներին, պարզվեց, որ այդ ծրագրերի իրականացման համար հազարավոր խոչընդոտներ կան...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված