Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ» Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս Կիրանց Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ» Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» «Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել «Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» 

«Երեմյան Փրոջեքթս»-ը 15 տարի ՀՀ-ում ռեստորանային ոլորտի կայացման ակունքներում է

Հայաստան

Տեղի է ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի առաջատար կազմակերպություններից «Երեմյան Փրոջեքթս»-ի տարեկան ամփոփիչ ժողովը։  Այս տարեկան ժողովն առանձնահատուկ և խորհրդանշական  էր նրանով, որ ընկերությունը, բացի  2020-2021-ը, ամփոփում էր նաև հիմնադրման և գործունեության 15 ամյակն ու անցած ճանապարհը։ Վերջին երկու տարիների, ինչպես նաև 15 տարվա ձեռքբերումների և հետագա անելիքների մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

Ամփոփում էին տասնհինգ տարին, խորհրդանշական էր, ժողովից հետո հանդիպեցինք զրուցեցինք

Եթե փորձեմ մեր ընկերության 15-ամյա ձեռքբերումները ներկայացնել մի քանի բառով, ապա կարող եմ վստահորեն ասել, որ «Երեմյան Փրոջեքթսն» այդ տարիների իր գործունեությամբ եղել է Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման ու կայացման լոկոմոտիվը։

Երբ 2006 թվականին ասում էի, որ ռեստորանային ոլորտն ունի մեծ հեռանկարներ, որ կարող է դառնալ տնտեսության զարգացման խթանն ու գլխավոր ճյուղերից մեկը, որ կարող է լինել խոշոր հարկատուների ցանկում ու իր հետ բերել այլ ոլորտների զարգացում, շատերը, պարզապես, թերահավատորեն քմծիծաղ էին տալիս։ Բայց մենք մեր աշխատանքով ապացուցեցինք, որ չէինք սխալվում։ 2006-ից սկսած մենք շատ ակտիվ էինք այդ ոլորտում․ 2006-ին բացեցինք մեր առաջին «Պանդոկ Երևանը» Խորենացու փողոցում, 2008-ին՝ «Պանդոկ Երևան - Պարոնյան» մասնաճյուղը, 2010-ին Ամիրյանի «Պանդոկ Երևանը», իսկ արդեն 2014 թվականին՝ «Պանդոկ Երևան» ռեստորանը Տերյան 91 հասցեում։ Եվ եթե մինչև 2014 թվական հայկական ազգային ավանդական խոհանոցի ուտեստներ վերհանելով ու արդիականացնելով ոգեշնչված՝ երկու-երեք տարվա մեջ մեկ նոր ռեստորան էինք գործարկում, ապա 2016-ից սկսած հստակ կողմնորոշում որդեգրեցինք. իրականացնել կոնցեպտուալ նախագծեր՝ ուղղված մեր քաղաքի գաստրո և զբոսաշրջային մթնոլորտը բազմազանեցնելուն, Երևանին նոր գույներ հաղորդելուն։ 2017-ից մեկնարկեցինք կոնցեպտուալ ռեստորանների նախագծերը. բացեցինք «Լավաշը», «Շերեփը», մեր կառավարման ներքո անցավ «Սմոքինգ Շեֆը», բարձր խոհանոցով և առանձնահատուկ կոնցեպտով «Լիվինգստոնը», իտալական «Կազա Նոստրան» և այլն։ 2017-ից սկսած ամեն տարի եթե ոչ մի քանի, ապա առնվազն մեկ նոր նախագիծ ենք իրագործում։

Հպարտորեն կարող եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք ոլորտում, դա նաև մեր կազմակերպության ջանքերով է։ Կարող եմ կոնկրետ ուղղություններ նշել, որոնք զարգացել են մեր գործունեությանը զուգահեռ. գյուղատնտեսություն, ոլորտային մասնագիտական կրթություն, արտադրություն, տուրիզմ, գաստրոտուրիզմ, գինեգործություն և մի շարք այլ ճյուղեր, ավելացել են հազարավոր աշխատատեղեր։ Այս ուղղություններով մեծածավալ ներդրումներ են արվել, այսօր «Երեմյան Փրոջեքթսը» ՀՀ խոշոր հարկատուների ցանկում  է:

Այո՛, մենք մեծ հաջողություններ ունենք, և այդ ճանապարհին եղել ենք այն կազմակերպությունը, որը երբեք առաջնային չի դասել իր շահը. մեր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղակիորեն միտված են եղել նախ և առաջ երկրի և տնտեսության զարգացմանը։ Մենք միշտ նոր նշաձող ենք սահմանել ինքներս մեզ համար ու հասել ենք դրան։ Հիմա, հետհայացք գցելով, ինքս եմ զարմանում, թե այսքան աշխատանքն ինչպես է արվել, ու միանգամից գտնում եմ հարցիս պատասխանը. արվել է, որովհետև գիտենք թիմային աշխատանքի ուժը, որովհետև ունենք նպատակ և ունենք ուժեղ թիմ, որում յուրաքանչյուրը հմուտ է, նվիրված, պրոֆեսիոնալ ու փորձառու։

2021-ը բացառիկ էր՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով

Իրականում՝ 2021-ը դժվարությամբ ենք մեկնարկել, որովհետև ամենաբարդը բարոյահոգեբանական վիճակը վերականգնելն էր։ Մեզ թվում էր, թե ամեն ինչ դասավորված ու կարգին ենք անում, բայց պատերազմը ցույց տվեց, որ բացթողումներ կան ամեն տեղ, և պետք է աշխատել դրանց ուղղությամբ։ Թե՛ ինձ , ու թե՛ ամբողջ թիմին պատերազմից հետո ամբողջովին վերականգնվել չէր հաջողվում, բայց հասկացանք, որ այդպես աշխատել հնարավոր չէ. պետք է ուշքի գանք, սթափ գնահատենք իրավիճակը, վերլուծենք բացերն ու աշխատենք դրանց ուղղությամբ։ Այդուհանդերձ՝ մեզ հաջողվեց ոտքի կանգնել կրկին, մեր նախաձեռնողականությամբ նաև վարակել մյուսներին և ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, որ կանք, լինելու ենք և զարգացնելու ենք մեր երկիրը։

Արդյունքում՝ մեր գործունեության պատմության մեջ 2021-ը դարձավ բացառիկ՝ իրականացված նախագծերի քանակի և մասշտաբայնության առումով: Այս տարի միանգամից վեց խոշոր նախագիծ ենք կյանքի կոչել, ինչը խոսում է այն մասին, թե որքան խիստ ու պահանջկոտ ենք եղել ինքներս մեր ու մեր աշխատանքի հանդեպ։  

Հունվարին բացեցինք Burgery Angus&More կոնցեպտուալ ռեստորանը, ինչը դարձավ մեկ այլ ոգեշնչում և մոտիվացիա հենց մեր թիմի համար։ Burgery ռեստորանով մենք մուտք գործեցինք նաև արագ սննդի ոլորտ և սննդի այդ տեսակը նախընտրողներին ներկայացրեցինք մեր ֆերմայում արտադրվող թարմ, էկոլոգիապես մաքուր և բարձր որակի մսից պատրաստվող համեղ ու բազմազան բուրգերներ։ 

Այնուհետև, հունիսին մեր ռեստորանային նախագծերին միացան SEASONS ռեստորանային համալիրն ու այգին: Seasons-ն ամբողջական կոնցեպտ է և ներառում է  SEASONS ռեստորանը՝ հետաքրքիր և հարուստ ճաշացանկով, մեր ընկերության ֆիրմային, քաղաքի ամենահամեղ հրուշակեղենը ներկայացնող SEASONS-SWEETLAND հրուշակարանը, Yeremyan Products կաթնամթերքով պատրաստվող պաղպաղակի հատվածը՝ SEASONS GELATERIA-ն և իտալական համեղ ու յուրահատուկ խոհանոցով բացօթյա սրճարանը՝ SEASONS CAFE-ն: SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» (All Seasons for You) հայեցակարգի շրջանակում մեր բնակիչներին և քաղաքի հյուրերին առաջարկում է ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ։ Այս կարգախոսի ներքո է աշխատում նաև մեր կառավարմանն անցած SEASONS այգին՝ նոր նախագծի ամենայուրահատուկ մասն ու մեր ընկերության համար ամենամեծ մարտահրավերը։ Այստեղ տարվա բոլոր եղանակներին հետաքրքիր միջոցառումներ ենք նախաձեռնել․ ամռանը գործում էին ժամանակակից շատրվանները՝ լուսաձայնային և լազերային շոուներով։ Ձմռանն էլ մեկնարկեցինք  Seasons Park Station նախագիծը, որպեսզի ամանորյա տոները ևս ինքնատիպ լինեն: Seasons Park Station-ում ստեղծված են ընտանեկան ուրախ ու հետաքրքիր ժամանցի համար նախատեսված տարբեր ակտիվություններ։ Ձմեռային այգիների այս ձևաչափը տարածված ու ընդունված է ամբողջ աշխարհում, կարծում եմ մեր քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները ևս կգնահատեն այն։

Նոր նախագծերն այդքանով չսահմանափակվեցին

Հոկտեմբերին բացեցինք Renommée-ն՝ բարձր հեղինակային խոհանոց ներկայացնող, Հայաստանում առաջին և եզակի, բացառիկ ձևաչափով նոր ռեստորանը: «Renommée»-ն մեր ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ նախագիծն է, մեր տարիների գործունեության, փորձի, հեղինակության և պատվի արտացոլումը։  

Արդեն 15 տարի շուկայում գործելով՝ մենք էլ կուտակել էինք բավականաչափ փորձ, գիտելիք, ունեինք միջազգային ասպարեզում իրեն լավագույնս դրսևորած խոհարարական թիմ, և որոշեցինք, որ արդեն ժամանակն է Հայաստանում էլ ունենալ նմանատիպ ռեստորան։ Ռեստորանային այս կոնցեպտին կարող եք հանդիպել միայն խոհարարական հարուստ փորձով ու զարգացած երկրներում։ Եվ այսօր հպարտորեն կարող եմ ասել, որ մեր խոհարարական թիմը՝ հանձինս մեր շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանի, իր տաղանդով ու վառ երևակայությամբ ոչնչով չի զիջում, եթե իհարկե, չի գերազանցում առաջատար միջազգային ռեստորանների խոհարարներին:  Renommée-ն արդեն հասցրել է գերել շատերին, ու մենք բազմաթիվ դրական արձագանքներ ունենք թե՛ մեր բնակիչներից, թե՛ հյուրերից ու զբոսաշրջիկներից։ Renommée-ով ցույց տվեցինք, որ արդեն կարող ենք վստահ կանգնել ռեստորանային հարուստ ու զարգացած երկրների կողքին, և Հայաստանն ունի իր ուրույն դիրքը միջազգային գաստրոքարտեզում։

Թվերն առավել քան խոսուն են

Մեր 15-ամյա պատմության ընթացքում տարեց տարի, օր օրի կատարելագործել ենք ծառայությունների, արտադրանքի ու սպասարկման որակը, ինչի արդյունքում, այսօր ամփոփելով անցած ճանապարհը, ուղղակի կարող ենք ներկայացնել թվեր, որոնք առավել քան խոսում են։

15 տարիների ընթացքում սպասարկել ենք 10 մլն հյուրի, 3  մլն զբոսաշրջիկի, 300 հազարից ավել միջոցառում, այսօր էլ երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում 162-րդն ենք։

Մենք միշտ ստեղծող ենք եղել և առաջինն ենք եղել բազմաթիվ հարցերում. առաջինն էինք, որ գործարկեցինք «Սերմից՝ սեղան» հայեցակարգն ու դրա շրջանակում գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ արեցինք՝ զրոյից հիմնելով միջազգային չափանիշներին համապատասխանող անասնապահական համալիրներ, կերաղաց և մսամթերքի ու կաթնամթերքի արտադրություն։ Արդյունքում՝ այսօր գյուղատնտեսական թարմ ու որակյալ արտադրանքը Yeremyan Products ապրանքանիշի ներքո հասանելի է ոչ միայն մեր ռեստորաններում, այլև լայն սպառման շուկայում։ Միայն 2021-ին ներկրվել է 213 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իրացվել է 1400  տոննա կաթ, համալրվել է Yeremyan Products կաթնամթերքի լայն տեսականին, արդեն ունենք համեղ, բնական ըմպելի յոգուրտներ, պանրի հարուստ տեսականի։ Մեր գյուղատնտեսական նախագծերում ներգրավված է 110, իսկ ընդհանուր առմամբ «Երեմյան Փրոջեքթսն» ունի 1800 աշխատակից:

Ոլորտային կրթության դաշտում էլ արդյունքները գոհացնող են

Երբ 2019-ին ստեղծեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, նմանատիպ որևէ կառույց չկար Հայաստանում, մինչդեռ կարիքը, միանշանակ, զգացվում էր։

Մեր նպատակն էր, ոչ միայն պատրաստել բարձրորակ կադրեր, բարձրացնել խոհարարի կարևոր մասնագիտության դերն ու դրա մասին պատկերացումները, այլև վերապատրաստել արդեն գործող խոհարարներին ու կատարելագործել նրանց հմտությունները։ Այս նախագծի արդյունքներն էլ ամփոփելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ չենք սխալվել Ակադեմիան հիմնելով։ Ստեղծման օրվանից մինչ օրս ունեցել ենք ավելի քան 1000 շրջանավարտ, ովքեր մեր պրոֆեսիոնալ դասախոսական թիմից ստանալով անհրաժեշտ գիտելիքները՝ համալրել են առաջատար ռեստորանների խոհարարական և սպասարկման թիմերը: Մեր թիմը ևս պարբերաբար վերապատրաստումներ է անցնում Ակադեմիայում։

2021-ի ամենամեծ դասն այն է, որ ճգնաժամերն են մեզ ուժեղացնում

Մենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք ամեն օր, և ամեն օր էլ խնդիրների հանդիպելով ու լուծելով՝ որևէ նոր բան ենք սովորում։ Իհարկե, 15 տարվա մեջ ունեցել ենք նաև բազում մարտահրավերներ և ապրել ենք նախադեպը չունեցող ճգնաժամեր: Բայց մնացինք զգոն. չենք թուլացել, նպատակասլաց ու հաստատակամ ոտքի ենք կանգնել և առաջ շարժվել։ Անկախ ամեն ինչից՝ մենք կարողացանք ևս մեկ անգամ ցույց տալ մեր աշխատանքի որակը, արեցինք ճիշտ հարցադրումներ, հետևողական եղանք, սկզբունքային գտնվեցինք և հարթեցինք խնդիրները։ Բայց դաս եղավ ու հասկացանք, որ պետք է լինել է՛լ ավելի խստապահանջ ինքներս մեր ու մեր աշխատանքի նկատմամբ, հասկացանք, որ  միշտ  պետք է պատրաստ լինենք ճգնաժամերի։

Գալիք 2022-ը չի զիջելու մասշտաբային ծրագրերով

2021-ը խոշոր ներդրումների տարի էր։ Գալիք տարում էլ ոչ միայն չենք թուլացնելու տեմպերը, այլև ավելացնելու ենք հզորությունները։ Նախատեսում ենք ընդլայնել որոշակի ուղղություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում։ Կունենանք նոր պրոդուկտներ, նոր՝ ավելի հետաքրքիր, աննախադեպ ու սպասված նախագծեր։ Մեր նախաձեռնություններով կշարունակենք հարստացնել Երևանի գույներն ու զարգացնել մեր հայրենիքն այնպես, ինչպես մեր նվիրված աշխատանքով անում ենք արդեն 15 տարի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՈւշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)Թբիլիսիում իրադրությունը լարված է․ ցուցարարների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ (տեսանյութ)Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան (տեսանյութ)Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ)Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը (տեսանյութ)Կադաստրի կոմիտեն այդ փաստաթղթերը գաղտնիության սկզբունքով տրամադրել է ՊՆ-ին. Փաշինյան (տեսանյութ) Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան (տեսանյութ)Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում և Ադրբեջանում գործող ընկերությունների դեմՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (տեսանյութ) Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջԱդրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըԱրագածավանում Lexus-ը հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել ենԿիրանցում պայքարը շարունակվում է (տեսանյութ)Երևանը իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, մինչդեռ Ադրբեջանն ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը․ Վահե ԴավթյանԿիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու. պատերազմի մասնակիցն սկսել է նստացույցը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը
Ամենադիտված