Մեքսիկայում հարյուրավոր թռչուններ են երկնքից ընկել և սատկել (տեսանյութ)
ՏեսանյութերՄեքսիկայում հարյուրավոր չվող թռչուններ թռիչքի ժամանակ ընկել են երկնքից և սատկել, հայտնում է Daily Mail-ը։
Սատկած թռչունների մասին առաջինը հայտնել են Չիուահուա քաղաքի բնակիչները, ովքեր ոստիկանություն են կանչել։ Սպաները, շրջափակելով տարածքը, կանչել են անասնաբույժներին, որոնք պետք է ուսումնասիրեին այս հարցը։
Փորձագետները պարզել են, որ դրանք դեղնագլուխ կեռնեխներ են, որոնք ձմեռելու համար ժամանել են Կանադայից։ Ամենայն հավանականությամբ, թռչունները սատկել են կամ թունավոր գոլորշի շնչելուց, կամ էլ էլեկտրահաղորդման գծի հետ շփվելուց։
Մի քանի սատկած կեռնեխներ տեղափոխվել են լաբորատորիա, որտեղ կպարզեն նրանց մահվան ստույգ պատճառը։ Այս պահին այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։