«Երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել»
ԲլոգոսֆերաՆախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գժվելու այս տղան Տիգրան Արշակյանն է։ Տիգրանը այս դեկտեմբերին կդառնար 21 տարեկան։ Ժամկետային զինծառայող էր, Վարդենիկ գյուղից։
Տիգրանի պատմությունը շշմելու է։
44-օրյա պատերազմի օրերին Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ:
Մի քանի օր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Տիգրանը ոտքից վիրավորվում է և հենց էդպես՝ վիրավոր, «ՈւԱԶ»-ով 130 կմ. անցնելով, իր ընկերներին հասցնում է հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Նույն օրը Տիգրանը բեկորային մահացու վիրավորում է ստանում:
Ընկերները Տիգրանին տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան:
4 օր Տիգրանը կոմայի մեջ էր ու էդպես էլ ուշքի չգալով, մահանում է։
Իսկ երբ մայրը գնացել է Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել։
Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել»։
Կարող եք կարդալ նաև՝ «Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է»: