Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
Արտակարգ Պատահար![Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր](/timthumb.php?src=disc/15-05-24/76e6eaf1bec7613778d68a1a0355af64.jpg&w=780)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 14-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի անձրևաջրեր են լցվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել են ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր:
![](banners/armflix.jpg)