«Ալիևը բանակցային սեղանին ձայնագրություն կդնի, կասի՝ Նիկոլը կասկածի տակ դրեց ԼՂ հայկականությունը». Քոչարյան
Տեսանյութեր«Ես մեկ-մեկ ուզում եմ պատկերացնել այդ բանակցությունների առաջին մասը։ Ինչի՞ մասին են խոսելու` երբ հանդիպեն։ Հայաստանի պատվիրակն ի՞նչ թեմա է քննարկելու։ Ի՞նչ տարբերակ է քննարկելու». Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանական կողմը ձայնագրությունը դնելու է, միացնելու է, ասելու է՝ ձեր ղեկավարն ընդունում է ու հայ ժողովրդին համոզում է, որ Հայաստանը վաղուց ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ կետով՝ նույն ձայնագրությունը սեղմելու են ու ասելու են՝ ձեր ղեկավարն ընդունում է, որ երբևիցե նույնիսկ տեսական շանսեր չեն եղել Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակը քննարկելու համար։ Եվ ընդհանրապես, ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Ղարաբաղի հայկականությունը»,- հավելեց երկրորդ նախագահը: