«Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն»
ՀասարակությունԲացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում եւ միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն եւ որոշակի նպատակի հասնելուն»:
Ավանեսյանի խոսքով՝ հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան եւ ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: