Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ» Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» «Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» 

Մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները. Վահրամ Դումանյան

Գիտություն և Մշակույթ

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը:

Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին:

Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց- Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել: Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը: Ցուցադրությանը ներկայացված էին հայ մեծանուն բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքները, հետաքրքիր դրվագներ՝ նրանց բարեկամության և կյանքի մասին:

Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:

Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին: «Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը: Մշակույթը կրթության անբաժանելի մասն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա՝ մանուկներից մինչև մեծերը: Հոգևոր հարստացման միջոցով՝ մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Հոգևոր ներդաշնակությամբ մենք ունենք լավ ապագա, ես հավատում եմ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն«Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԲիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ամենադիտված