Ամեն պետություն, ժողովուրդ, հասարակություն արժանի է իր ղեկավարությանը և հակառակը. Ռուբեն Հակոբյան
ԲլոգոսֆերաԵրբեմն պետությունների կործանման, կամ պետականության կորստի պատճառ կարող են դառնալ տգետ, պոպուլիստ, չտես, որևէ սրբություն չունեցող իշխանատենչ վիժվածքները։ Նման գնահատկանով է հանդես եկել քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ուկրաինական դեպքերին։
«Երբեմն պետությունների կործանման, կամ պետականության կորստի պատճառ կարող են դառնալ տգետ, պոպուլիստ, չտես, որևէ սրբություն չունեցող իշխանատենչ վիժվածքները, որոնց ականջահաճո լոլոներից հասարակության մեծ մասը, հոգեխանգարմունքի մեջ ընկնելով, սկուտեղի վրա նրանց մատուցում է իշխանություն և կարճ ժամանակ հետո հատուցում դե ֆակտո կայացած պետության գլխատումով ու հազարավոր անմեղ զոհերով։
Հ.Գ. Բայց, ցավոք, նաև որպես աքսիոմատիկ բացարձակ ճշմարտություն՝ ամեն պետություն, ժողովուրդ, հասարակություն արժանի է իր ղեկավարությանը։
..Եվ հակառակը...»,- նշել է նա։