Յուլյա Տիմոշենկոն ինքնաձիգը ձեռքին լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ինքնաձիգը ձեռքին լուսանկարվել է «Բատկովշչինայի» իր կուսակիցների շրջապատում։ Լուսանկարը հրապարակվել է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
«Ուկրաինան դիմադրելու է», - գրել է Տիմոշենկոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաձիգը ձեռքին ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում հայտնվել էր Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտնել էր, որ «Կիեւում տարածքային պաշտպանության մարտիկներին զենք են բաժանել։ Տրամադրվել է մոտ 25 հազար ինքնաձիգ և 10 միլիոն փամփուշտ»։
Ավելի վաղ 360 TV-ն հաղորդել է, որ Կիեւում ձերբակալել էին կողոպտիչների, որոնք պատրաստվում էին կողոպտել խանութը՝ իշխանությունների տրամադրած զենքով:
Տեսանյութը հայտնվել Է Ura.ru գործակալության Telegram-ալիքում։