Ռուսական զորքը 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային
ՌուսաստանԳերատեսչությունում հայտնել են, որ Բելգորոդի շրջանից 30 տոննա արտադրանք է հասցվել Խարկովի մարզի մերձակայքում գտնվող Ուկրաինայի սահմանամերձ բնակավայրերի տարածք։ Մասնավորապես, օգնություն են ստացել Վոլչանսկ քաղաքի և Կազաչյա Լոպան քաղաքատիպ ավանի բնակիչները։
Հումանիտար օգությունը իր մեջ ներառում է մթերք՝ մսային և ձկան կոնսերվաներ, ջուր, քաղցրեղեն և կոնֆետներ, ձավար և այլն։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ստեղծել էր Ուկրաինայի բնակչությանը մարդասիրական օգնության միջգերատեսչական շտաբ։ Ինչպես հայտարարել են նախարարությունում, շտաբի հիմնական խնդիրը կլինի Ուկրաինայի բնակչությանը վերահսկվող տարածքներում, ինչպես նաև ԿԺԴՀ-ի և ԼՊՌ-ի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը: Շտաբը գործում է շուրջօրյա։