Ռոնալդուն դիտարկում է ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է կարիերան ֆրանսիական ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը, հաղորդում է Report-ը։
Ռոնալդուն ամռանը կտեղափոխվի փարիզյան ակումբ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» տեղ չգրավի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի։
Ռոնալդուն այժմ ազդրի վնասվածք ունի եւ մեկնել է Պորտուգալիա։ Նա չէր մասնակցել մանչեսթերյան դերբիին։ Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։4 հաշվով պարտվել էր չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով 5-րդ տեղում է։