Հայտնի է, թե ինչ է սպառնում Ռոնալդուին անպարկեշտ ժեստի համար
Սպորտ![Հայտնի է, թե ինչ է սպառնում Ռոնալդուին անպարկեշտ ժեստի համար](/timthumb.php?src=disc/26-02-24/3fb43da6383e18d01d4d6ebd7de7b809.jpg&w=780)
Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք և երկու խաղով որակազրկում՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի երկրպագուների հասցեին անպարկեշտ ժեստի համար, հայտնում է Al Riyadhiah-ը։
Դրամական տույժերի չափը, որը կարող է կիրառվել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի նկատմամբ, չի հաղորդվում։
39-ամյա հարձակվողի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Ալ-Շաբաբ»-ի հետ խաղից հետո։ Հանդիպման ավարտից հետո հակառակորդ թիմի երկրպագուները տրիբունաներում սկսել են վանկարկել «Մեսսի, Մեսսի»: Ի պատասխան՝ պորտուգալացին անպարկեշտ ժեստ է ցույց տվել։
Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպումն ավարտվել է Ռոնալդուի թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
![](banners/armflix.jpg)