Մարտի 15-ից արգելվելու է նարգիլեների և սիգար-ակումբների գործունեությունը հանրային սննդի վայրերում
ՀասարակությունՄարտի 15-ից արգելվելու է նարգիլեների և սիգար-ակումբների գործունեությունը հանրային սննդի վայրերում: ԱԺ ամբոինից «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
«Բոլոր այն արտադրատեսակները, որոնք կընկնեն օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանումների տակ՝ մարտի 15-ից հանրային սննդի վայրերում դրան օգտագործումը կարգելվի»,-ասաց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։