Նեյմարը ցանկություն է հայտնել հեռանալ ՊՍԺ-ից, բացատրելով, որ իրեն ավելի լավ էր զգում Բարսելոնայում, այս մասին տեղեկացնում է mirror.co.uk լրատվականը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը միացել էր թիմին 2017 թվականին: Դեռևս այդ ժամանակվանից ակնհայտ էր բոլորի համար, որ տղան այդպիսով փորձում էր դուրս գալ թիմակից Լիոնել Մեսսիի շողքի տակից, սակայն կատարեց մեծ սխալ։
Անփոխարինելի էր Լուիս Սուարեսի, Լիոնել Մեսսիի և Նեյմարի տրիոն: 2019-ին Նեյմարը հայտարարել էր, որ Սուարեսն ու Մեսսին իր ամենամոտ ընկերներն էին։
Այժմ նա փորձում է վերադառնալ Բարսելոնայի թիմ, պատճառաբանելով, որ նա իրեն դժբախտ է զգում Ֆրանիայում։