Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

«Երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի». ի՞նչ է կատարվում Արմավիրի մարզում

Հասարակություն

Այսօրվանից երեխաները դպրոց չեն գնալու, մինչև որ մեր հարցին լուծում չտրվի: Դպրոցը բաց է, տնօրենն ու ուսուցիչները այնտեղ են, սակայն 200 աշակերտից այսօր բացակայել է 168-ը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի բնակիչ Տիգրան Փանոսյանը՝ հավելելով, որ չեն ուղարկի այնքան ժամանակ, մինչև իրենց հարցը չլուծվի:

Նա նշեց, որ ունեն մի քանի պահանջ և քանի որ իրենց ճանապարհ փակելուց հետո հարցը չի լուծվել, հիմա էլ գնում են այս քայլին. «Առաջինը պահանջում ենք՝ մշակութային տարածքն ամբողջովին վերադարձնեն մեզ, ոչ թե մի տարածք տան ու ասեն՝ այստեղ դրեք զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը: Իրենք այնպիսի մի տարածք էին հատկացրել մեզ, որ երբ զոհված տղաների հարազատները տեսան, սկսեցին լաց լինել. այսպես ասեմ՝ տրամադրել էին կոյուղու տարածք: Իսկ հաջորդ պահանջն այն է, որ համայնքի ղեկավար նշանակեն այն մարդուն, որին մենք ենք ընտրել, ոչ թե նախկին գյուղապետին, որը չունի բարձրագույն կրթություն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Վերջինս պնդում է, որ նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը նրանց ասել է, թե մշակութային համալիրի մի տարածքն ինքն է սեփականաշնորհել: Հիմա էլ, երբ հայտնի դարձավ՝ նախկին գյուղապետը դիպլոմ չունի, որոշել են ֆիկտիվ մեկին նշանակել, սակայն համայնքի կառավարումը շարունակի Արմեն Ավետիսյանը.

«Մենք գյուղում վարչական շրջանի ղեկավար չունենք, 2018 թվականից այն կողմ ընտրություն չեղավ, հետո համայնքները միացրին իրար և նշանակեցին մեր նախկին 25 տարվա գյուղապետի եղբոր տղային, որը 22 տարեկան էր: Ժողովուրդը չհամաձայնեց, իրեն հանեցին, որից հետո գյուղում 500 հոգի ստորագրությամբ համաձայնեց՝ վարչական շրջանի ղեկավար նշանակվի Նարեկ Փանոսյանը: Մեզ էլ ասացին, որ թեկուզ 1000 ստորագրություն էլ հավաքվի, միևնույն է, իրենք են ընտրողը: Այս պահին ԺՊ եսիմ որտեղից, եսիմ ինչ կին են բերել, դրել, որ ոչ մի խնդրին ծանոթ չէ, ու չենք էլ ուզում մոտենալ իրեն: Մշակույթի տան տարածքում էլ հուշարձան ենք ցանկանում դնել,  բայց պարզվում է, որ այդ տարածքն էլ է մեր նախկին գյուղապետը սեփականաշնորհել, հենց նա է մեզ ասել այդ մասին»,- նշեց Տիգրան Փանոսյանը:

Ըստ նրա՝ գյուղը ոչինչ չունի, անգամ դպրոցն է անմխիթար վիճակում գտնվում.

«Եթե գաք դպրոց, կհասկանաք. այնտեղ մի անկյուն կա, որտեղ փակցված են մեր զոհված հերոսների լուսանկարները և այդ պատը վերանորոգել են հենց այդ տղաների ծնողները, որ դրանք կեղտոտ պատին չփակցվեն, սա է եղել մեր նախկին գյուղապետի և տնօրենի պատկերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց նաև Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մարտիկ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանի հետ, որը նշեց, դասապրոցեսը ընթանում է, թեկուզ 1 աշակերտ էլ լինի, իրենք իրավունք չունեն դաս չանցկացնել.

«Ես քաղաքական կերպար չեմ և չեմ առնչվում ոչ մի թևի հետ, չեզոք եմ և այստեղ հայտնվել եմ երեխայի կրթության իրավունքը պաշտպանելու համար: Դպրոցը, այնուամենայնիվ, պետք է քաղաքականությունից զատվի: Երեխային չի կարելի որպես զենք օգտագործել, ես դեմ եմ այս ամենին: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում երեխային զրկել կրթության իրավունքից»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ծնողական ժողով արդյոք կիրականացնի, տնօրենը պատասխանեց. «Եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա ես համընդհանուր ժողով կհայտարարեմ, չնայած նրան, որ այսօր էլ դասղեկները իմ ներկայությամբ զանգահարել և ծնողներին ասել են՝ երեխաներին ուղարկեն դպրոց: Եթե նկատեմ՝ այլևս չեն գալիս դպրոց, կդիմեմ պատկան մարմիններին, վերադաս մարմին եմ հաղորդել և ամեն կես ժամը մեկ զեկուցում եմ հաճախելիության հետ կապված: Կդիմեմ երեխաների պաշտպանությանը՝ նշելով, որ նրանց ենթարկում են թրաֆիքինգի՝ զրկելով կրթության իրավունքից: Արդյունքում երեխան որպես զենք օգտագործվում է ծնողի կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ երեխաներն անգամ դեմ են իրենց ծնողների կայացրած որոշմանը:

Նա նշեց, որ երբ զանգահարում են երեխաների ծնողներին, ասում են՝ կամ հիվանդ են, կամ նրանք չեն հաճախի դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցը չլուծվի: 

Տնօրենը հաստատեց, որ դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, բայցև հավելեց, որ վերանորոգումներ են սկսել ընթանալ. «Դպրոցը ամբողջությամբ հիմնանորոգման կարիք ունի, չկա մի անկյուն, որը լավ վիճակում է, տարիներ շարունակ այստեղ որևէ ֆինասնավորում չի եղել, հիմա էլ բարերարն է օգնում վերանորոգման հարցում»,- ասաց տնօրենը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված