«Սովի փոթորիկ» է սպասվում․ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար
ԲլոգոսֆերաՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր մտահոգությունն է հայտնել սպասվելիք պարենային անբավարարության մասին։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։
«Ուկրաինայում պատերազմն արդեն իսկ խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների բարձրացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,֊գրել է Գուտերեշը։