Քայլի Ջենները փոխել է որդու անունը
ԺամանցՓետրվարի սկզբներին Քայլի Ջենները հայտնեց, որ երկրորդ անգամ է մայրացել: Քայլին և իր ամուսինը՝ Թրեվիս Սքոտը, երեխային անվանակոչել են Վուլֆ Վեբսթեր։ Շատերի մոտ այս անունը զարմանք էր առաջացրել, սակայն սոցցանցերում շարունակվում էր քննարկումները երեխայի անվան վերաբերյալ։
Նախօրեին Քայլին իր ինստագրամյան հարթակում երկրպագուներին տեղեկացրել է, որ զավակի անունը փոխվել է։
«Մեր տղայի անունը այլևս Վուլֆ չէ, մենք պարզապես զգացինք, որ այդ անունը նրան համապատասխան չէ: Կիսվում եմ ձեզ հետ, քանի որ նկատում եմ, որ բոլորդ նրան Վուլֆ եք դիմում սոցցանցերում»։
Հիշեցնենք, որ Քայլին ևս մեկ դուստր ունի Թրեվիսից։