Ռոնալդոն վիրավորել է աուտիզմով հիվանդ երկրպագուին
Ժամանց«Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման նախօրեին պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատահաբար կոտրել է աուտիզմով հիվանդ 14-ամյա երկրպագուի հեռախոսը։
Տղայի մայրը կտրուկ է արտահայտվել ֆուտբոլիստի դեմ՝ մեղադրելով նրան այն բանում, որ իր որդին այլեւս երբեք չի ցանկանա գնալ խաղի։
«Ռոնալդուն սարսափելի, սարսափելի հայացքով անցավ կողքով, հեռախոսը ընկավ տղայիս ձեռքից: Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ ես խոսում եմ այս մասին: Ջեյքոբը լիակատար շոկի մեջ էր. նա ունի աուտիզմ և դիսպրաքսիա», - ասաց նա:
Կինը հավելել է, որ տղան Ռոնալդուի երկրպագուն է, բայց հիմա չգիտի, թե ինչպես կարող է հաղթահարել այս վիրավիրանքը։ «Իմ տղան անընդհատ ասում էր՝ հուսով եմ Ռոնալդուն այնտեղ կլինի, քանի որ ֆուտբոլիստը նրա կուռքն է։
Զավակս աուտիզմով հիվանդ է և նրա վրա հարձակվել է ֆուտբոլիստը. սա իմ՝ որպես մոր տեսակետն է», - ասել է ֆուտբոլիստի կողմից տուժածի մայրը։