Քաղաքացիները պոլի շոր դարձրած «Դուխով» շապիկները թող բերեն Ազատության հրապարակ և Հայաստանը մաքրենք այս աղբից. Աղվան Վարդանյան
ՔաղաքականԵրբեք ուշ չէ, երբ դանակը հասնում է ոսկորին: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակից լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենց այս գործողություններին հաջորդելու են նորերը և ով մտածում է՝ այս ամենը ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել և մասնակցել.
«Նպատակն է Հայաստանը մաքրել այս խմբակից. բառի ուղիղ իմաստով հարկավոր է Հայաստանը մաքրել Նիկոլից: Մի ժամանակ Հայաստանի փողոցներում մարդիկ լցված էին «Դուխով» գլխարկներով և շապիկներով, Նիկոլ էին փառաբանում, առաջարկում եմ մեր քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե Նիկոլ շաբլոնը ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տների անկյուններում թափած կամ պոլի շոր դաձրած շապիկները բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ և Հայաստանը մաքրենք այս աղբից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ «Հայաստան» խմբակցությունը ևս սկելու է ակցիաներ իրականացնել: