I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Նիկոլ Փաշինյանի «արտոնյալների» թոփ 10-յակը

Analytical

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ չորս տարի անց հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը` պարզ է դառնում մի օրինաչափություն` դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Իսկ ովքե՞ր էին այդ պաշտոնյաները։

Արտոնության բավական մեծ չափաբաժին է հասել աժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը` Աբել Ղարիբյանը։ Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ:

Կառավարությունը 4 տարվա ընթացքում 5 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում` հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։

Փաշինյանի կառավարությունը արտոնություն է տվել նաև «Ասկե Գրուպ»-ին, որը պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին:

Կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։

Կառավարությունը ընդունել է նաև «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն է: Արմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

2018 թվականին ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն: Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։ Արտոնությունը կազմում է 28,5 մլն դրամ։

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Հաջորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 32 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1․6 մլն դրամ:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո անցած չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին բարեհաճ է գտնվել նախկին պաշտոնյաների բիզնեսների հանդեպ` պետական բյուջեի հաշվին օժանդակելով վերջիններիս բիզնեսներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular